Логотип

Կանանց տոնի առթիվ պետական որոշ կառույցներում պարգևավճար են ստացել նաև տղամարդիկ

Կանանց տոնի առթիվ պետական որոշ գերատեսչություններում պարգևավճար են ստացել ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

«Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգևատրումների ֆոնդից պարգևատրվել են միայն «արժանի» աշխատակիցները»,–գրում է թերթը։

Ընդ որում, տարբեր գերատեսչություններում պարգևատրման չափը տարբեր է. ԱԺ–ի կանայք 70 հազար դրամի չափով են պարգևատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։

Որոշ մարզպետարաններում նույնը չի եղել անգամ տարբեր բաժիններում աշխատող կանանց հավելավճարների չափը:

Sputnik Արմենիա