Логотип

Կառավարությունը հրաժարվեց ՀԷՑ-ի ենթակայանը գնելու իրավունքից

Կառավարությունը որոշել է չօգտվել Երևանի կենտրոնում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ենթակայանը գնելու իր առաջնահերթ իրավունքից, համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 9-ի գործադիրի նիստում։

Համաձայն որոշման՝ պետությունը թույլ է տվել ընկերությանը 5,9 մլն դրամ գնահատված գույքն ազատ վաճառել այլ գնորդի։ Ըստ Տարածքային կառավարման նախարարության՝ խոսքը Երևանի Կորյունի 14 հասցեի մոտ գտնվող ենթակայանի մասին է, որը գնահատվել է 5,9 մլն դրամ։

«Նախապատվության իրավունքից» հրաժարվելը նշանակում է, որ թեև նման ենթակառուցվածքների վաճառքի դեպքում պետությունն ունի «առաջին խոսքի» իրավունք, այս դեպքում չի ցանկանում գնել գույքը և թույլ է տալիս ՀԷՑ-ին այն վաճառել ցանկացած այլ գնորդի։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն քայլերից, ավելի ուշ ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։

ՀԷՑ-ի հնարավոր պետականացման շուրջ բանակցությունները դատարանի որոշմամբ հետաձգվել էին մինչև 2026-ի մայիսի 25-ը։ Մինչ այդ, ընկերության սեփականատեր «Տաշիր» խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։

Armenia Today