Логотип

Կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել Գարեգին Բ-ի դեմ արշավը

ՀՀ կառավարությունն ակտիվ գործողություններ է իրականացնում, որպեսզի մինչև տարեվերջ ավարտին հասցնի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ արշավը, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, թերթի տվյալներով, տարբեր շրջանակներում հատարարել է, որ այնպիսի փաստեր են հրապարակելու, որ իրենց խնդրեն հետ կանգնել նախաձեռնությունից։

Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին 2-րդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։ Նա երկու անգամ մասնակցել էր եկեղեցու մասին գրառումներով ու հայտարարություններով հայտնի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ծեսերին՝ պնդելով, թե «կարգալույծ Կտրիճ Ներսիսյանը (կաթողիկոսը-խմբ․) չի կարող կարգալույծ անել»։

Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել, ինչպես նաև եկեղեցուն իր աջակցությունը հայտնած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նոյեմբերի 2-ին դատարանը 1 ամսով կալանավորել էր նաև կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։ Armenia Today-ի թղթակցի հարցին պատասխանելով ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե քանի դեռ Գարեգին Երկրորդն «այլընտրանք ունի՝ թող հեռանա»։

Armenia Today