«Հարավային Փարս» իրանական հանքավայրի հետ կապված օբյեկտները հանդիսանում են կատարական «North Field» հանքավայրի շարունակությունը և դրանց հասցված իսրայելական հարվածները վտանգավոր և անպատասխանատու քայլ են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիայի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին:
«Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները սպառնալիք են ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդներին և շրջակա միջավայրին», — զգուշացրել է նա:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք կրկին հայտարարում ենք կենսական նշանակություն ունեցող օբյեկտների վրա հասցվող հարվածներից խուսափելու անհրաժեշտության մասին: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, պահպանել միջազգային իրավունքը և աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», — եզրափակել է ալ-Անսարին:
News.am
