Логотип

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ՀԱՅԵՐԻՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ՍՊԱՌՆԱԼՆ Է

Այս օրերին լրանում է Արցախի ռազմաքաղաքական գործիչների գերեվարման 2րդ տարին։

– Բակո Սահակյան

– Արկադի Ղուկասյան

– Լևոն Մնացականյան

– Դավիթ Մանուկյան

– Դավիթ Իշխանյան

– Դավիթ Բաբայան

– Ռուբեն Վարդանյան

– Արայիկ Հարությունյան

Հիշեցնեմ, որ գերեվարելուց հետո ժողովրդի մեջ այն թեզն էին տարածում, թե. «Մինչև հունվարի 1-ը կպահեն, հետո կթողնեն», «Սաղ սարքած ա, սաղ պայմանավորված ա» և այլն, և այլն։

Հիշեցնեմ նաև, որ Հայաստանի, այսպես կոչված, «իշխանությունները» ոչ միայն թշնամու երախում հայտնված այս հայերին վերադարձնելու ուղղությամբ որևէ բան չեն անում, այլև ահավոր նեղվում են, երբ ինչ-որ այլ մարդիկ այս հարցը բարձրացնում են միջազգային հարթակներում։

Սա ևս մեկ ապացույց է, որ Նիկոլ&Co դուքյանն ըստ էության խամաճիկային օկուպացիոն ռեժիմ է, որի նպատակը Հայաստանում առժամանակ թուրք-ադրբեջանական շահերի առաջխաղացումն է։

Նիկոլի իշխանության հենասյուներից մեկն էլ, մեծ հաշվով, հայերիս պատերազմով սպառնալն ու շանտաժ անելն է։ Ալիևը սպառնում է, Նիկոլն էլ այդ վախը վերավաճառում է մեր վրա՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որպեսզի Ադրբեջանից պաշտպանվելը գնալով ավելի ու ավելի անհնարին դառնա։

#օկուպացիա հեշթեգը զուտ գրական հնարք չէ, այլ փաստի արձանագրում։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ