Логотип

Կարսում կանցկացվի թուրք-ադրբեջանական զորավարժություն

Թուրքիայի Կարս քաղաքում տեղի կունենան թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորավարժություններ, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ըստ հրապարակման՝ զորավարժությունները տեղի են ունենում երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համատեքստում։

Զորավարժությունների նպատակն է ժամանակակից մարտական ​​սկզբունքներին համապատասխան համատեղ գործողություններ պլանավորելը և իրականացնելը, համակարգումը կազմակերպելը, համապարփակ մարտական ​​աջակցության փորձի փոխանակում կատարելը, ինչպես նաև անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելը, ասված է հրապարակման մեջ։

Մարտական ​​գործողությունները կանցկացվեն տարբեր պայմաններում, կկատարվեն հատուկ առաջադրանքներ։

Armenia Today