ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գործարանում ՀՀ քննչական կոմիտեի և ՊԵԿ–ի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել։
Սա 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ է՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով, քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը:
Ավելի վաղ Armlur–ը «Կիլիկիա» գործարան էր այցելել և տեղում պարզել, որ քննչական գործողություններ են իրականացվում։