Логотип

Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել է Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում տիրող իրավիճակի մասին

Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել է Մերձավոր Արևելքում հակամարտությունից տուժած հայկական համայնքներում տիրող իրավիճակի մասին։

Նշվում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հետևում է հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների կացությանը։

Կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արամ Ա-ի և համայնքի ղեկավարների միջև տեղի ունեցած զրույցներից հետո այսօր Իրանի հայկական թաղամասի վրա հրթիռ է ընկել՝ պատճառելով նյութական վնասներ։

Ըստ կաթողիկոսության՝ Լիբանանում շարունակվում են ռմբակոծությունները՝ հատկապես հարավային Լիբանանում և Բեյրութի հարավային արվարձաններում։ Հայ համայնքն անմիջականորեն չի ենթարկվել ռմբակոծությունների։

Կատարում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում տիրում է ընդհանուր անապահովություն և անարդարություն։ Կաթողիկոսության տվյալներով՝ տեղի հայ համայնքները մարդկային և նյութական վնասներ չեն կրել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ հարվածներ հասցնելով։

Armenia Today