Логотип

Կիսո՞ւմ եք վարչապետի տեսակետը, որ կաթողիկոսը պետք է հեռանա. Արցախի թեմի առաջնորդը չցանկացավ պատասխանել

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը չցանկացավ մեկնաբանել հարցը, թե արդյոք կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ կաթողիկոսը պետք է հեռանա։

Հարցին՝ չի՞ ուզում մեկնաբանել, նա միայն կարճ ասաց՝ «ոչ» և մտավ սենյակ։

Նշենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկն էր նրանցից, որոնք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ և ստորագրել եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների հայտնի դիմումը։

Նշենք, որ ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր թեմական խորհրդի նիստ է հրավիրված, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ հարց է քննարկվելու: