Логотип

Կիվիրյան․ Իշխանությունները Հայաստանը վերածում են գերտերությունների բախումների փորձադաշտի

Ռուսաստանը հայտարարել է, որ առանց իրեն Հայաստանը չի կարողանա իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը, բացի դրանից, Իրանը նույնպես արտահայտել է դրան դեմ լինելու իր դիրքորոշումը, NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Ես արդեն ասել եմ, որ իշխանությունների քաղաքականությունը Հայաստանը վերածելու է գերտերությունների բախումների փորձադաշտի»,- ընդգծել է նա։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կառուցի այս ճանապարհը և բոլորին հրավիրի օգտվել դրանից։

«Բայց երբ ճանապարհը տալիս ես ընդամենը մեկ մարդու, խնդիրներ են առաջանում։ Երբ այն տվեցին Ռուսաստանին, արևմտյան ճամբարը կոչ արեց հրաժարվելու այդ գաղափարից՝ նույնիսկ Արցախը կորցնելու գնով։

Հիմա Ռուսաստանն ու Իրանը բաց տեքստով բացատրում են խաղի կանոնները, իսկ վաղը նրանք ավելի կոշտ հայտարարություններ կանեն։

Այո, կա հայ-ամերիկյան համաձայնագիր։ Բայց արդյո՞ք որևէ մեկն ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ իր իններորդ կետով, ուժը կորցրել է։ Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մնում։ Եվ այս ֆոնին Իրանը նաև հասկանում է, որ իր սահմանին կարող են հայտնվել ամերիկյան զինվորական համազգեստով իսրայելական հետախուզության աշխատակիցներ։ Թեհրանը դա կուլ չի տալու»,- հավելել է Կիվիրյանը։