Логотип

Կիևը ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ է նախաձեռնում «Օրեշնիկ»-ով հարվածի պատճառով

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ Ռուսաստանի կողմից Լվովի մարզի դեմ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով գրոհի հետ կապված։ Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ընդգծել է, որ աշխարհը պետք է արձագանքի այս վերջին ահաբեկչական գործողությանը, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Սիբիգայի հայտարարությանը։

Սիբիգայի խոսքով՝ քաղաքացիական տարածքների դեմ բալիստիկ հրթիռների կիրառումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ուկրաինան արդեն սկսել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ հրավիրելու գործընթացը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար։

«Ռուսաստանը Լվովի մարզի դեմ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ է արձակել։ Մենք նախաձեռնում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստի հրավիրում։ Այս ահաբեկչական գործողությունը չի կարող անպատիժ մնալ»,- հայտարարել է նախարարը։

Երեկ գիշեր Լվովը և Կիևը հարվածի տակ են հայտնվել։ Այս շաբաթ ավելի վաղ Դնեպրը, Զապորոժիեն և Կրիվոյ Ռոգն էին ենթարկվել զանգվածային հրետակոծության։ Սիբիգան ընդգծել է, որ Ռուսաստանը վերջնականորեն ընտրել է դաժանության ուղին՝ անտեսելով բոլոր խաղաղարար ջանքերը։

News.am