Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում վճռական բողոք է արտահայտվել նոյեմբերի 14-ի գիշերը ժամը 01:00 – ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի հրթիռահրետանային գնդակոծության հետևանքով Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան տարածքում «Իսկանդեր» տիպի հրթիռներից մեկի ընկնելու կապակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ հանդիպման առիթ են դարձել Կիևում «պայթյունի» հետևանքով դեսպանատան շենքի «վնասման» մասին պնդումները:
Ընդ որում, սոցիալական ցանցում տարածված տեսանյութերում շենքին հասցված վնասը տեսանելի չէ։ Կոտրվել են պատուհաններ, վնասվել են դիվանագետների մեքենաներ։ Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։
Sputnik Արմենիա
