Логотип

Կոմերցիոն թռիչքով Օմանից ՀՀ է վերադարձել 115 քաղաքացի

Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հայաստան եկածների թվում են նաև Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի:

«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,–ասացին գերատեսչությունից։

Չվերթը կոմերցիոն է։

Երեկ հայտնել էինք, որ կրկին կոմերցիոն չվերթով Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի:

Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։

Sputnik Արմենիա