ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ռենդի Ֆայնը Գրենլանդիան բռնակցելու և նահանգ դարձնելու մասին օրինագիծ է ներկայացրել։
Հանրապետականը Գրենլանդիային բռնակցելու և դրան նահանգի կարգավիճակ շնորհելու մասին օրինագիծ է ներկայացրել. դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Թրամփի վարչակազմը հաճախակի պահանջում է Դանիային պատկանող կղզին փոխանցել Միացյալ Նահանգներին։
«Գրենլանդիան հեռավոր ֆորպոստ չէ. այն կենսականորեն կարևոր ազգային անվտանգության ռեսուրս է։ Նա, ով վերահսկում է Գրենլանդիան, վերահսկում է Արկտիկայի հիմնական նավագնացության ուղիները և անվտանգության ճարտարապետությունը։ Ամերիկան չի կարող այդ ապագան թողնել այն ռեժիմների ձեռքում, որոնք արհամարհում են մեր արժեքները և ձգտում են խաթարել մեր անվտանգությունը»,- հայտարարել է Ֆայնը։
News.am
