Логотип

Կոնստանտին Օրբելյանն արժանացել է 2026 թվականի Cultural Icon Award մրցանակին

Նյու Յորքի քաղաքային օպերայի գործադիր և երաժշտական ​​​​տնօրեն, մաեստրո Կոնստանտին Օրբելյանն արժանացել է 2026 թվականի Cultural Icon Award մրցանակին, տեղեկանում ենք օպերայի էջից։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 31-ին՝ Նյու Յորքում։

Մրցանակն ART E$TATE ամսագրի կողմից ամեն տարի շնորհվում է՝ մշակույթի, արվեստի և ժամանակակից մշակութային միտումների զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար։ Այն տրվում է համաշխարհային մշակութային ասպարեզի խորհրդանշական դեմքերին, որոնց ազդեցությունը տարածվում է մեկ երկրի կամ ժանրի սահմաններից շատ ավելի հեռու։

Օրբելյանը հայազգի դիրիժոր, դաշնակահար և պրոդյուսեր է, ով չորս անգամ առաջադրվել է «Գրեմմի»-ի։ Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր էր նշանակվել 2021 թվականի հունիսին։

Armenia Today