Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քևին Համիլթոնը։
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ Համիլթոնը պատասխանատու է այդ երկու կարևոր տարածաշրջաններում դաշինքի քաղաքականության համար։ Նա նաև քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնում գործընկերության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալն է։
Քեվին Համիլթոնը 2023-2026 թվականներին եղել է Թուրքիայում Կանադայի դեսպանը՝ համատեղության կարգով զբաղեցնելով նաև Վրաստանում և Ադրբեջանում Կանադայի դեսպանի պաշտոնը։
2016-2020 թվականներին նա եղել է Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայում Կանադայի դեսպանը։
Aysor.am
