Կուբան խստորեն դատապարտում է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար նավի վրա ԱՄՆ զինված ուժերի հարձակումը և դրա առևանգումը համարում է ծովահենության ակտ: Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Կուբան վճռականորեն դատապարտում է Կարիբյան ծովում ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված նավթատար լցանավի վրա հարձակումը», — X-ում գրել է Դիաս-Կանելը՝ «լիակատար աջակցություն հայտնելով Վենեսուելայի կառավարությանը»։ Այս զավթումը «ծովահենության ակտ է, միջազգային իրավունքի խախտում և ագրեսիայի սրացում եղբայրական երկրի դեմ», — ընդգծել է Կուբայի պետության ղեկավարը։
Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, դեկտեմբերի 10-ին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները Վենեսուելայի ափերի մոտ կալանել և ձերբակալել են նավթային լցանավ։ Ըստ դրա տվյալների՝ նավը գտնվում է պատժամիջոցների ցուցակներում։ Այս քայլը, ինչպես նշել է գործակալությունը, նշանակում է լարվածության լուրջ սրացում երկու երկրների հարաբերություններում։ Ավելի ուշ, Վենեսուելայի ափերի մոտ լցանավի ձերբակալման փաստը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ Կարիբյան ծովում ԱՄՆ-ի կողմից նավթատար նավի առգրավումը անվանել է միջազգային ծովահենության ակտ։
News.am
