Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, որն ասել էր, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող:
Ըստ Կանելի, Կուբան ազատ, անկախ և ինքնիշխան ազգ է:
«Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է երկրի վրա, իսկ նա չի սպառնում. նա պատրաստվում է, պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- նշել է Կուբայի նախագահը:
News.am
