Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այս պահին քրեական ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյո՞ք այլ վիրավորներ կան, թե՞ ոչ։
Verelq.am
