Логотип

Կրակոցներ Երևանի մանկապարտեզներից մեկի բակում. ոստիկանությունը պարզում է՝ ինչ է եղել

Իրավապահները ճշտում են Երևանի մանկապարտեզներից մեկի բակում հնչած կրակոցների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը:

Ավելի վաղ որոշ պարբերականներ և սոցցանցերի օգտատերեր գրել էին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 107 մանկապարտեզի մոտ անցած գիշեր հրազենի գործադրմամբ «ռազբորկա» է տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների՝ գնդակներից մեկը կոտրել է մանկապարտեզի պատուհանը։

ՆԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը։ «Հանգամանքները պարզվում են»,-տեղեկացրեց գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նշենք, որ հաղորդումները հայտնվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության ֆոնին: