ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առանձնազրույց կունենան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր կկայանան հայ-ռուսական բանակցությունները։ Այնուհետև երկու առաջնորդները աշխատանքային նախաճաշի շուրջ կշարունակեն շփումը դեմ առ դեմ ձևաչափով», – ասել Է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը:
Sputnik Արմենիա
