Հայաստանի ատոմային էլեկտրակայանում տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումն ավարտվել է ժամկետից շուտ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԷԿ-ի կայքում:
ՀԱԷԿ–ից նշում են, որ նոյեմբերի 23–30–ը էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգում, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։
Նորոգման շրջանակում նախատեսվել էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։
«ՀԱԷԿ–ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրեց բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ դրանք ավարտել նախանշված ժամկետից շուրջ 3 օր շուտ»,– տեղեկացնում են ատոմակայանից։
Alpha News
