Логотип

Հակակոռուպցիոն դատարանում լսումներ են անցկացվում՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածի վերաբերյալ

Հակակոռուպցիոն դատարանում տեղի են ունենում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալների թվում են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը մեղադրանքի հոդվածը ճանաչել էր հակասահմանադրական։ Որոշումը բողոքարկվել է և գործն անցել է Հակակոռուպցիոն դատարան։

News.am