Հակակոռուպցիոն դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումներ են ընթանում։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի, մեղադրյալների թվում են նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այս աղմկահարույց գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սահմանադրական դատարանի կողմից մեղադրանքները հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո։ Որոշումը բողոքարկվել է, և գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
News.am