Логотип

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը:

Դատախազությունը բարձրաստիճան հոգևորականից պահանջում է դադարեցնել կառուցապատման իրավունքը:

Թե ինչ կառուցապատման մասին է խոսքը, Դատալեքս հարթակում մանրամասներ չկան: Ավելին, եթե օրեր առաջ Դատալեքսում այս գործի մանրամասները հասանելի էին, ապա այսօր փակվել է՝ գաղտնիք պարունակելու պատճառով:

Հոգևորականը նիստին ներկա չէ:

Քանի որ փաստաբան Վարազդատ Ասատրյանը նոր է ներգրավվել այս գործում, խնդրեց նիստը հետաձգել:

Հաջորդ նիստը հունվարի 16-ին է:

News.am