Հակակոռուպցիոն դատարանում լսումներ են անցկացվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալների թվում են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո։ Որոշումը բողոքարկվել է և գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
News.am