Логотип

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հայտարարել Է «մարտի 1»-ի գործով նոր ձերբակալությունների մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարել է «Մարտի 1-ի» գործով նոր ձերբակալությունների մասին։

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանի քաղաքային վարչության պարեկային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը ներգրավվելու են գործում, և արդյոք լինելու են նոր մեղադրյալներ, Նահապետյանը պատասխանել է դրական։ Նրա խոսքով՝ հանրությունը համապատասխան ժամանակում կտեղեկացվի այդ մասին։

Այն դիտարկմանը, թե ըստ այդ տրամաբանության՝ մեղադրանքներ պետք է առաջադրվեն նաև այն ուժայիններին, ովքեր «աչքի են ընկել» 2018 թվականից հետո տեղի ունեցած բազմաթիվ հանրահավաքների միջադեպերի ժամանակ, Նահապետյանը հարցրել է, թե որ դեպքերում են եղել զոհեր և բռնություն։ Նրան հիշեցրել են ամենացայտուն դեպքերից մեկը, երբ լուսաձայնային նռնակ էր նետվել լրագրողների խմբի վրա, սակայն կոմիտեի ղեկավարն այս դիտարկումն անտեսել է։

News.am