Логотип

«Հաղթանակ» դաշինքը քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքն ավարտեց Մայր Աթոռի բակում աղոթքով

Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքը քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքից հետո երթով հասավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին։

Հավաքվածները եկեղեցու բակում աղոթք հնչեցրին Տեր հոր օրհնությամբ։

«Մենք մեր գործը սկսել ենք աղոթքով, ավարտում ենք քարոզարշավն աղոթքով, որովհետև մենք ինքներս մեր թիմով համոզված ենք, որ մեր գործն ազնիվ է, արդար է»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Համայնքում կընտրվեն նոր ավագանի և համայնքի ղեկավար։ Ընտրությանը մասնակցում են 8 քաղաքական ուժեր։

News.am