Այս պահին Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց դաշինքի խոսնակ Հրանտ Ավետիսյանը։
Թե քրեական ինչ գործի շրջանակում են իրականացվում խուզարկությունները, նա տեղյակ չէր։
Ինչ վերաբերում է դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանին, ապա Ավետիսյանի խոսքով, նրա տանը խուզարկություն չի անցկացվում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
