Մալաթիա–Սեբաստիա վարչական թաղամասի «Հաղթանակ» թաղամասում (4–րդ գյուղ) այս պահին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, խուզարկում են տրանսպորտային միջոցները։
Թե ինչ են փնտրում, պարզ չէ։ Նաև պարզ չէ, թե որքանով սա կապ ունի օրերս Մերձավանում տեղի ունեցած դեպքի հետ, որն, ի դեպ, շատ մոտ է Հաղթանակ թաղամասին, գրեթե կպած է։
Մի քանի ոստիկանական ավտոմեքենաներ են այս պահին գտնվում թաղամասի տարբեր հատվածներում։ Խուզարկություներն իրականացվում են տարբեր հատվածներում։
News.am