Логотип

Համաշխարհային տնտեսական համաժողովը հետաձգել է իր նիստը՝ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով

«Տարածաշրջանային ներկա իրադարձությունների լույսի ներքո» Համաշխարհային տնտեսական համաժողովը հետաձգել է հաջորդ ամիս Սաուդյան Արաբիայում նախատեսված հանդիպումը, որը նվիրված էր լինելու գլոբալ համագործակցությանը, տնտեսական աճին և էներգետիկային: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Համաժողովը պետք է կայանար Ջիդայում՝ ապրիլի 22-23-ը, սակայն հետաձգվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով։

Միջոցառման նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։

News.am