Իսրայելցի պատանդների երկրորդ խումբն է փոխանցվել Գազայի հատվածում Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Տեղեկությունը հայտնում է իսրայելական «12-րդ ալիքը»:
Ըստ հաղորդագրության` խմբում եղել է 13 մարդ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այլևս իսրայելցի պատանդներ չունի: Զոհվածների մարմինների փոխանցումը սպասվում է ավելի ուշ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել էր, որ Գազայի հատվածից 7 պատանդ է ազատ արձակվել։
Sputnik Արմենիա