Գեղարքունյաց թեմն առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, հրավիրում է Տիգրանի գտնվելու համար մատուցվող Սուրբ պատարագին։
«Հրավիրվում են բոլոր սրտացավ և հավատավոր հայորդիները միանալու մեր աղոթքին՝ խնդրելով Ամենախնամ Տիրոջից՝ խաղաղությամբ վերադարձնել Տիգրանին իր ընտանիքի գիրկը։
Սիրելի հավատացյալներ, այսու տեղեկացնում ենք, որ Օրհնությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպս. Բարսեղյանի առաջիկա կիրակի` նոյեմբերի 2-ին, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում հավարտ Սուրբ Պատարագի միասնաբար աղոթելու ենք փոքրիկ Տիգրանի գտնվելու համար:
Բոլոր սրտցավ հայորդիներին հրավիրում ենք միանալու աղոթքին»,-նշված է հաղորդագրության մեջ։
News.am

 
															 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            