Логотип

Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում

Հայաստանն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։

«2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ արձանագրվեց հարթակում՝ լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա եղավ այն բանից հետո, երբ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվեցին»,-նշված է զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանից բացի, ազատազրկված լրագրողներ կան եվրոպական ևս հինգ երկրներում՝ Ռուսաստան (58 ձերբակալված լրագրող ), Ադրբեջան (36), Բելառուս (27), Թուրքիա (24) և Վրաստան (1):

Aysor.am