Логотип

Հայաստանը ԵԱԶԲ-ից դրամաշնորհ կստանա պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդման համար

Հայաստանը Եվրասիական զարգացման բանկից դրամաշնորհ կստանա պետություն–մասնավոր գործընկերության ամրապնդման համար: Դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվող 250 հազար դոլար դրամաշնորհով կամրապնդվեն պետություն–մասնավոր գործընկերության նախագծերի կառավարման մեխանիզմները՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

Կիրականացվի, մասնավորապես, կառավարման համակարգի թույլ կողմերի վերլուծություն, ինչպես նաև կկազմվեն օրինակելի մոդելներ համատեղ նախագծերի համար:

Բացի այդ, պետական ապարատի այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են այդ նախագծերի համար, կվերապատրաստվեն APMG միջազգային ստանդարտով։

Sputnik Արմենիա