ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում շարունակվում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների աճը։
2025 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ում աճել է 0,6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենամեծ աճը գրանցվել է Ղազախստանում՝ 8,8% , Բելառուսում՝ 6,5%, Ղրղզստանում՝ 3,8%։
Հայաստանում ցուցանիշն աճել է ընդամենը 0,1%-ով, ինչը դարձել է Միության երկրների մեջ ամենացածր արդյունքը։
Բեռնափոխադրումների ոլորտում ևս աճ է նկատվել․ Ղրղզստանում՝ 12,5%, Ղազախստանում՝ 12,1%։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում ցուցանիշն աճել է 0,2%-ով։
Alpha News
