«Հայաստանը ես եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ասուլիսին հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
«Մենք նախատեսում ենք գործակցել բոլորի հետ, որոնք մեզ գաղափարապես մոտ են, որոնց նպատակն է այս իշխանությանը հեռացնել», – ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` իրենց թիկունքին ոչ ոք կանգնած չէ` ո՛չ Հայաստանում, ո՛չ երկրի սահմաններից դուրս։
Խոստացավ` օրակարգի և մասնակցության ձևաչափի մասին կհայտնի լրացուցիչ։
Նախաձեռնությունը, հիմնադրի խոսքով, հիմնված է ռացիոնալության, տեխնոկրատական մոտեցման, խնդիրների համակարգային վերլուծության և արդյունավետ լուծումների որոնման սկզբունքների վրա։
Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Sputnik Արմենիա