Հայաստանն ամենաբարձր մակարդակով հրավիրել է Թուրքիային և Ադրբեջանին՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին վերահաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, Եվրոպական քաղաքական համայնքի ՝Հայաստանում անցկացվելիք գագաթնաժողովին Անկարայից և Բաքվից ներկայացվածություն լինելո՞ւ է:
«Այո, մենք հրավերներ ենք ներկայացրել: Դեռ փաստաթղթային չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցելու»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ Ալիևի՞ն և Էրդողանի՞ն՝ Միրզոյանը դրական պատասխան տվեց:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին, Երևանում։
