Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը կմասնակցի 2026 թվականին Միլանում կայանալիք օլիմպիական խաղերին։
ISU կանոնների համաձայն՝ օլիմպիական խաղերի ընտրական փուլն անցնում են որակավորման մրցումներում առաջին երեք տեղերը զբաղեցրած զույգերը:
Ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը 186,84 միավոր է վաստակել և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։
Առաջին տեղում Չինաստանը ներկայացնող Ծյասյուան Չժան–Իհան Հուան զույգն է (191,52), երրորդ տեղում ՝ Ճապոնիան ներկայացնող Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին (178,66):
«Սա երկար սպասված իրադարձություն է հայկական գեղասահքի համար, քանի որ սա այն զույգ է, որն իսկապես հայկական է։ Կարինա Ակոպովան իսկական հայուհի է»,- «Չեմպիոնատ»–ի հետ զրույցում ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը:
Նրա խոսքով՝ սա ոչ միայն մարզական հաղթանակ է, այլ պատմական պահ երկրի համար։
Հիշեցնենք` Ակոպովան և Ռախմանինը այս տարվա գարնանը փոխել էին մարզական քաղաքացիությունը՝ Ռուսաստանից անցնելով Հայաստան։
Sputnik Արմենիա