Логотип

Հայաստանին է փոխանցվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքինգործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները հայկական կողմին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։

Լուխներին ընդունել է ՀՀ ներքին գործերինախարար Արփինե Սարգսյանը։

«Արփինե Սարգսյանի խոսքով՝ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ ուղղված վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ»,- ասված է հայտարարությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։

ԵՄ ներկայացուցիչն էլ բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն։

Նշենք, որ, այս պահին, Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն վարում է Վիզաների ազատականացման գործընթաց:

Sputnik Արմենիա