Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիայի հավաքականին և պարտվեց 0:1 հաշվով։
52-րդ րոպեին վիճաբանությունում մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ Հայաստանի հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը (տեսանյութ)։
Իռլանդիան թվային առավելությունը գոլի վերածեց 70-րդ րոպեին։ Աչքի ընկավ իտալական «Ռոմայի» 20-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականը 3 միավորով նահանջեց վերջին տեղ։ Իռլանդիան 4 միավորով երրորդն է։
Խմբի մյուս խաղում Պորտուգալիան տանը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Հունգարիայի հետ։ Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիան խմբի առաջատարն է՝ 10 միավոր։ Հունգարիան 5 միավորով երկրորդն է։
ԱԱ-2026, եվրոպական գոտի, ընտրական փուլ
F խումբ, չորրորդ տուր
Իռլանդիա – Հայաստան՝ 1:0
Էվան Ֆերգյուսոն, 70
Հեռացում՝ Տիգրան Բարսեղյան, 52
News.am