Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում իջել է երկու հորիզոնականով, տեղեկանում ենք կազմակերպության կայքում հրապարակված տվյալներից։
Այս պահին Եղիշե Մելիքյանի թիմը զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը։ Նախորդ վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 104-րդ տեղը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիան։ Առաջին հնգյակում են նաև Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Բրազիլիայի թիմերը։
Առաջին տասնյակում են նաև Պորտուգալիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան և Խորվաթիան։
Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը F խմբում զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը` ունենալով մեկ հաղթանակ և հինգ պարտություն։
Sputnik Արմենիա
