Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց հավաքականը, մասնավորապես, Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը, 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Լիտվայի հավաքականի նկատմամբ:
Կանանց հավաքականը՝ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, նույն հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:
2-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին, հայտնել են ֆեդերացիայից։
Armenia Today