Логотип

Հայաստանի շախմատի հավաքականները հաղթել են Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նշվում է, որ տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ:

«Այսօր հաղթել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի կանանց հավաքականն էլ 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:

Խաղում հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հավելենք, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հինգ փուլից հետո միավորների ընդհանուր հաշվարկով զբաղեցնում են 6-րդ տեղը։ Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է Բաթումում հոկտեմբերի 5-ից 14-ը։

Sputnik Արմենիա