Логотип

Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2023թ–ի նոյեմբերին։

Sputnik Արմենիա