Հայաստանի պետական կամերային նվագախումբը Փարիզի Մադլեն եկեղեցում մեծ համերգ է տվել՝ ի պատիվ հայ մեծանուն երաժիշտների։
Հնչել են հայ արվեստի գլուխգործոցները՝ Կոմիտասից մինչև Խաչատրյան ու Ազնավուր։ Համերգը ղեկավարել է մաեստրո Սիփան Օլահը։ Հուզիչ կատարումներով են հանդես եկել Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Հակոբ Մուրադյանը (օբոե) և Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։ Երեկոն նվիրված էր Կոմիտասի, Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործություններին։
Սքանչելի մշակութային պահ, որն հայկական ժառանգությունը տեղափոխեց Փարիզի սիրտ։
Նշվում է, որ ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Armenia Today