Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 7-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում:
Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 384 կգ արդյունքով Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտվեցին:
Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Տիգրան Կարապետյանը, Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը, Գարիկ Կարապետյանը։
Sputnik Արմենիա
