Логотип

Հայաստանն առաջին անգամ մեդալ է նվաճել կարատեի WKF առաջնությունում

Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիան։

Սա Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալն է WKF-ի առաջնությունում։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող կարատեի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սուրեն Հարությունյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թոմաս Սքոթի հետ ու առավելության հասավ 2:0 հաշվով։

Նշենք, որ 2025 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզիկ՝ Սուրեն Հարությունյանը (75 կգ) և Գոռ Ներսիսյանը (84 կգ)։

Sputnik Արմենիա