Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Իրանում ընթացող ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարում:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Իրանի Բաբոլսար քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը:
Հայաստանից մրցաշարին մասնակցում են չորս մարզիկներ՝ Կառլեն Դավթյանը (60 կգ), Ժորա Գրիգորյանը (65 կգ), Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ) և Հովհաննես Ղահրամանյանը (94 կգ):
Նշենք, որ զինվորականների միջև ծանրամարտի առաջին մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 1-6-ը:
Հայաստանի հավաքականի մարզիչներն են Սամվել Գասպարյանն ու Երվանդ Կիրակոսյանը։
Sputnik Արմենիա
