Հայաստանն ու Ղազախստանը ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրեն։ Փաստաթղթի ստորագրման առաջարկը հավանության է արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
Ըստ համաձայնագրի՝ կողմերը կկարողանան տվյալներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, այդ թվում՝ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին հակազդելու նպատակով։
Նախատեսվում է իրականացնել նաև լիազոր գերատեսչությունների անձնակազմի պատրաստմանն ուղղված համատեղ միջոցառումներ։
Կողմերից ոչ մեկը առանց մյուսի համաձայնության տեղեկություններ չի փոխանցի երրորդ երկրի։
Հիմնավորման մեջ նշվում է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության և երկխոսության բարձր մակարդակը, նրանց միջև պարբերական խորհրդակցությունները, ինչպես նաև նախարարների փոխադարձ այցերը, ինչը վկայում է համագործակցությունը խորացնելու կողմերի փոխադարձ ցանկության մասին։
Sputnik Արմենիա
